211652_close_icon
views-count2597 դիտում article-date 15:29 30-04-2014

«Հարսնաքարի» գործով վճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում «Հարսնաքարի» գործով վճռի հրապարակման ժամանակ տեղի ունեցած միջադեպի փաստով ոստիկանության Նոր Նորքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ` ՀՀ քրեական օրենսգրքի 343-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը): Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ դատախազության հանրային կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը: Քրեական գործ հարուցելու համար հիմք են հանդիսացել ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրված` դատական նիստի ձայնային արձանագրման կրիչում առկա տվյալները: Հիշեցնենք, որ երբ դատարանը 6 ամբաստանյալներին դատապարտեց 12 տարվա ազատազրկման, նրանց հարազատները փորձեցին հարձակվել դատավորի եւ լրագրողների վրա եւ իրարանցում սարքեցին դատարանում:

Նմանատիպ նյութեր