9103 դիտում
02:04 02-05-2014
Շղթայական ավտովթար Երևանում. բախվել են Volkswagen Touareg-ը, Nissan-ը և ВАЗ 21124-ը. կա վիրավոր
Երեկ՝ մայիսի 1-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:40-ի սահմաններում Երևանյան խճուղում՝ «Զվարթնոց» օդանավակայանի խաչմերուկում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 53-ամյա Ռազմիկ Տոնոյանի վարած Volkswagen Touareg մակնիշի 65 UՈ 555 համարանիշի, 29-ամյա Գեղամ Գևորգյանի վարած Nissan March մակնիշի 34 UQ 571 համարանիշի և Երևանի բնակիչ, 32-ամյա Կարեն Մովսիսյանի վարած ВАЗ 21124 մակնիշի 34 MU 767 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մալաթիա» բժշկական կենտրոն:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները:
Վթարի վայրում քննչական աշխատանքները ղեկավարել է ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Հրանտ Պետրոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ հատուկ պահպանվող տարածք:
Լուսանկարները՝ Լևոն Ամիրզյանի
Տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 23+
23+