211652_close_icon
views-count1526 դիտում article-date 10:20 02-05-2014

Ստամբուլում մայիսմեկյան բախումներում 90 մարդ է վիրավորվել, 142 ցուցարար՝ ձերբակալվել

Մայիսի մեկին Ստամբուլում տեղի ունեցած երթի մասնակիցների և ոստիկանների միջև բախումներ են սկսվել: Տուժել է 90 մարդ: Ոստիկանությունը 142 ցուցարարների ձերբակալել է: Վերջիններս մեղադրվում են ոստիկանության դեմ սադրանքներ կատարելու փորձի մեջ: Տուժածներից 13-ը ոստիկանության աշխատակիցներ են: Թուրքիայում 32 տարի արգելված է եղել մայիսմեկյան շքերթի անցկացումը, սակայն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունն այս տարվա ապրիլին չեղյալ հայտարարեց արգելքը: Միևնույն ժամանակ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախազգուշացրել էր, որ Ստամբուլի Թաքսիմ հրապարակում տեղի ունենալիք ցանկացած հավաք-երթ ցրվելու է ոստիկանության կողմից:

Նմանատիպ նյութեր