211652_close_icon
views-count5880 դիտում article-date 11:18 12-08-2018

Բուխարեստում հակակառավարական ցույցերը շարունկավում են․ վիրավորվել է 450 մարդ․ ձերբակալվել՝ 30 ցուցարար

Ռումինիայի իշխանությունները անցյալ ուրբաթ և շաբաթ օրերին Բուխարեստում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների և բռնությունների վերաբերյալ քրեական հետաքննություն են սկսել: Հանրահավաքի ընթացքում ցուցարարները շշեր և սալաքար են ներտել ոստիկանության ուղղությամբ: Ոստիկաններն ի պատասխան կիրառել են արցունքաբեր գազ և ջրի թնդանոթներ: Արդյունքում` մոտ 450 մարդ դիմել է բժշկական օգնություն: Տուժել է 30 ոստիկան, որոնցից 11-ը դիմել են հիվանդանոց, 30 ցուցարար ձերբակալվել է: Բախումների ժամանակ վիրավորվել են նաև բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողները: Ըստ վերջին տվյալների՝ Բուխարեստում հակակառավարական ցույցերին մասնակցել է 30-50 հազար մարդ: Նրանցից շատերը եկել էին արտերկրից, որտեղ ռումինացիների ընդհանուր թիվը հասնում է 3-5 միլիոնի: Ռումինիայի նախագահ Կլաուս Յոհանինն ու եվրոպացի քաղաքական գործիչները դատապարտել են ոստիկանության անհիմն կոշտ գործողությունները, հաղորդում է [url=https://www.bbc.com/russian/news-45156125]BBC[/url]- ն: Ռումինաական մամուլը նշում է, որ սադրիչները, ովքեր փորձում էին իրավիճակը սրել, ցուցարարների մեջ և ոստիկանների շրջանում էին: Ըստ Համաշխարհային բանկի, բնակչության տնտեսապես ակտիվ մասը՝ ռումինացիների մոտ քառորդը ապրում և աշխատում է արտերկրում: Նրանք հայրենիք են փոխանցում են զգալի գումարներ` տարեկան կտրվածքով, մոտ 5 միլիարդ դոլար:

Նմանատիպ նյութեր