2461 դիտում
12:00 02-05-2014
Ֆրանսիայի նախագահը պետք է պարզաբանում պահանջի Բաքվից՝ լրագրողուհուն վտարելու համար. HRW
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպությունն անդրադարձել է նախօրեին [url=https://shamshyan.com/hy/article/12845/]Բաքվից ֆրանսիացի լրագրողուհու վտարման միջադեպին[/url], ով ժամանել էր Բաքու՝ հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսի մասին հեռուստատեսային ռեպորտաժ պատրաստելու համար:
Հրապարակման մեջ մասնավորապես ասվում է. «Ադրբեջանի միջազգային գործընկերները, մասնավորապես, Եվրոպայի խորհուրդը, պետք է հասկացնի Ադրբեջանին, որ իրավապաշտպանների հետապնդումը շարունակելը կազդի ԵԽ-ի և Ադրբեջանի հարաբերությունների վրա»:
Հիշեցնենք, որ ֆրանսիական ITL հեռուստաընկերության թղթակից Իրինա Վոլոշինան մայիսի 1-ին՝ առավոտյան ժամը 5-ին Մոսկվայից օդանավով ժամանել էր Բաքու՝ վերոնշյալ հեռուստառեպորտաժը պատրաստելու նպատակով, սակայն չէր հասցրել հասնել անցակետին, քանի որ վերջինիս ժամը 10:00-ին Մոսկվա թռչող օդանավով հետ էին ուղարկել: Իսկ ապրիլի 28-ին Լեյլա Յունուսից և նրա ամուսնուց՝ Արիֆ Յունուսից Ադրբեջանի իշխանությունները խլել էին իրենց անձնագրերը՝ արգելելով Բաքվից հեռանալ:
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ չի բացառվում, որ մայիսի 11-12-ը Ադրբեջան կատարելիք այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանդիպի Լեյլա Յունուսին: Դատախազությունը Յունուսներին ճանաչեց ադրբեջանցի հայտնի լրագրող Ռաուֆ Միրկադորովի գործով վկաներ, ով մեղադրվում է «Հայաստանի համար աշխատելու մեջ»:
Նմանատիպ նյութեր
1346 դիտում
19:58 26-02-2019
Քաղաքապետարանը զբաղեցրած տարածքից որևէ լրատվամիջոցի վտարելու մտադրություն չունի. պարզաբանում
2021 դիտում
09:34 28-06-2016
Մինսկի խումբը պետք է պարզաբանում պահանջի Ալիևից. Մեթյու Բրայզա. «168 ժամ»
1033 դիտում
20:44 08-01-2024
Եգիպտոսի նախագահը մերժել է պաղեստինցիներին իրենց տարածքից վտարելու ցանկացած ձև
Այս բաժնից
1072 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
4000 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1105 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին