211652_close_icon

Ավտովթար՝ Արագածոտնի մարզում․ «Suzuki»-ն Լանջիկի հատվածում բախվել է երկաթե արգելապատնեշին․ վթարի պատճառը մերկասառույց ճանապարհն է եղել, ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, վթարը այլ ելք կունենար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count5650 դիտում article-date 19:07 14-04-2025
Այսօր՝ ապրիլի 14-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևանի բնակիչ 39-ամյա Վազգեն Վ․-ն իր վարած «Suzuki» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Գյումրի ավտոճանապարհի Լանջիկի վարչական տարածքում տեղացած առատ ձյան ու մերկասառույցի պատճառով ընկել է սահքի մեջ և բախվել երկաթե արգելապատնեշներին։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Վարորդներին առաջինը օգության են հասել 2 երիտասարդ տղաներ, ապա ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արագածոտնի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արտյոմ Սահակյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Աղասի Խաչատրյանի և դասակի հրամանատարի տեղակալ Արման Սարգսյանի գլխավորությամբ։

Տեղում ավագ պարեկ Կարապետ Չալաբյանին և կրտսեր պարեկ Դավիթ Սերոբյանին վարորդը հայտնել է, որ ինքը չի տուժել և հրաժարվել է Պարեկային ծառայությունից։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է սթափ, ավտոմեքենայի անվադողերն էլ ձմեռային են եղել ու վթարի պատճառը ճանապարհը սպասարկող ընկերության ճանշինի փնթի աշխատանքն է եղել ու եթե վարորդը ճիշտ չկողմնորոշվեր, բախվելու էր մի քանի ավտոմեքենաների։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ավտոմեքենան հաշվառված է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկի հաշվեկշռում:

Լուսանկարները ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 43+
43+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր