211652_close_icon
views-count1096 դիտում article-date 12:27 02-05-2014

Հալեպի հայաշատ շրջանները կրկին ռմբակոծվել են. կան վիրավորներ

Հալեպը կրկին հրասանդների, հրթիռների և արկերի թիրախ է դարձել: Հալեպի «Գանձասար» թերթի ֆեյսբուքյան էջը հայտնում է, որ հայաշատ շրջաններից ռմբակոծման են ենթարկվել հիմնականում Նոր Գյուղ, Սուլեյմանիե և Վիլլաներ թաղամասերը: Հաղորդվում է նաև, որ Սուլեյմանիե թաղամասում հրասանդից վիրավորվել են հայազգի Կարպիս Գապայանը և հայր ու որդի Րաֆֆի և Կարո Պալյանները: Էլեկտրականությունը 30 ժամից ավելի է, խափանվել է: Կա ջրի խնդիր:

Նմանատիպ նյութեր