1033 դիտում
14:49 02-05-2014
Թուրք-ամերիկյան պայմանագիրը կարող է հիմք դառնալ Գյուլենի արտահանձման համար
Թուրքիան ԱՄՆ-ից կպահանջի արտահանձնել գյուլենական շարժման առաջնորդ Ֆեթուլլահ Գյուլենին՝ հիմնվելով 1980 թվականի նոյեմբերի 5-ին կնքված պայանագրի վրա, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=8&cur_news=669]Ermenihaber.am[/url] կայքը՝ հղում անելով թուրքական «Սաբահ» թերթը:
Արտահանձման պահանջի մեջ կներառվեն նաև Անկարայի գլխավոր դատախազության կողմից «իշխանափոխության փորձ անելու» և «խմբավորում ստեղծելու» մեղադրանքով Գյուլենի նկատմամբ բացված հետաքննությունների մանրամասները: ԱՄՆ օրենքների համաձայն՝ հանցավոր խմբավորում հիմնելը կամ դրան անդամակցելը բավարար պատճառներ են երկրից արտաքսման համար: Արտահանձման համար կարևոր դերակատարում կարող է ունենալ տվյալն անձնավորության ներկայության կամ գործողությունների բացասական ազդեցությունը ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա:
Հիշեցնենք, որ Ֆեթուլլահ Գյուլենը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում: Թուրքիայի 1997 թվականի փետրվարի 28-ի ռազմական հեղաշրջումից հետո իսլամական այս ազդեցկ գործչի նկատմամբ սկսվեց քրեական հետապնդում, որի պատճառով էլ նա ստիպված եղավ տեղափոխվել ԱՄՆ:
Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=8&cur_news=669]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
7207 դիտում
09:51 07-11-2017
Առաջարկվող 15 մլրդ ներդրումները կարող են դառնալ կոալիցիոն գործընկերության հիմք. «Ժամանակ»
2613 դիտում
10:37 13-12-2018
70%-ը կարող է քաղաքական վրեժխնդրության հիմք դառնալ. Հայաստանը կմնա ԵԽԽՎ մոնիտորինգի տակ․ «168 ժամ»
Այս բաժնից
1123 դիտում
22:54 19-12-2024
Նիգերիայում տոնավաճառում հրմշտոցի հետևանքով 35 երեխա է զոհվել
904 դիտում
22:41 19-12-2024
Իսրայելը շարունակում է Գազայում ռմբակոծությունները, հրադադարի շուրջ բանակցությունները շարունակվում են