2721 դիտում
17:11 02-05-2014
Բակո Սահակյանը Շուշիում մասնակցել է Արցախյան պատերազմի հերոս Վաչագան Իշխանյանի հիշատակի հուշաքարի բացման արարողությանը
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մայիսի 2-ին այցելել է Շուշի քաղաք:
Նա մասնակցել է Արցախյան պատերազմի անվանի հրամանատարներից մեկի՝ Շուշիի պաշտպանական շրջանի հրամանատար, <<Մարտական խաչ>> 1-ին աստիճանի շքանշանակիր, գնդապետ Վաչագան Իշխանյանի հիշատակը հավերժացնող հուշաքարի բացման արարողությանը:
Երկրի ղեկավարն Արցախյան ազատամարտի ակտիվ մասնակիցների հիշատակի հավերժացումը կարեւոր է համարել թե քաղաքական, թե բարոյական տեսանկյուններից:
Այնուհետեւ Նախագահ Սահակյանը մասնակցել է 2013թ. աշխատանքների ամփոփմանը նվիրված շրջվարչակազմի նիստին: Զեկույցներով հանդես են եկել շրջվարչակազմի ղեկավար Վլադիկ Կասյանը եւ համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները:
Բակո Սահակյանը Շուշիի շրջանի եւ համահայկական նշանակություն ունեցող Շուշի քաղաքի զարգացումը համարել է հանրապետության առջեւ ծառացած գերխնդիրներից մեկը՝ հավելելով, որ նման յուրահատկությունը լրացուցիչ պատասխանատվություն է պահանջում աշխատանքների պատշաճ իրականացման գործընթացում:
Միջոցառումներին մասնակցում էին ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
2180 դիտում
14:57 19-09-2015
Բակո Սահակյանը մասնակցել է Շուշիում արհեստագործական ուսումնարանի բացման հանդիսավոր արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
3834 դիտում
15:07 18-05-2018
Բակո Սահակյանը ներկա է գտնվել արցախյան գորգերի ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությանը
Այս բաժնից
1003 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
649 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
673 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին