1085 դիտում
18:16 02-05-2014
Գարեգին Բ–ն ընդունել է Ավստրիայի Գեներալների խորհրդի պատվիրակությանը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում այսօր ընդունել է Ավստրիայի Հանրապետության Գեներալների խորհրդի պատվիրակությանը` գլխավորությամբ Գլխավոր շտաբի պետ Օթմար Կոմմենդայի և ուղեկցությամբ ՀՀ-ում Ավստրիայի Հանրապետության պատվավոր հյուպատոս Արամ Մարությանի ու ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ. Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի:
Հանդիպման ընթացքում Նորին Սրբությունը հյուրերին ներկայացրել է Հայ եկեղեցու առաքելությունն ու ունեցած կարևոր դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում, անդրադարձել է Եկեղեցու առջև ծառացած ներկայիս մարտահրավերներին, ինչպես նաև ներկայացրեց հասարակական կյանքում հոգևոր-բարոյական արժեքների ամրապնդմանն ուղղված քայլերը:
Ապա մասնավոր անդրադարձ է կատարվել Հայոց բանակի հոգևոր առաջնորդության գործունեությանն ու առաքելությանը, մեծապես կարևորվեց հոգևոր սպասավորների ներկայությունը բանակում, ովքեր նպաստում են արատավոր բարքերի նվազեցմանը և զինվորական ոգու զորացմանը:
Այս առնչությամբ Վեհափառ Հայրապետը փաստել է, որ հայոց պատմության ընթացքում` ի պաշտպանություն հայրենիքի մղված հերոսական մարտերում, հոգևորականը միշտ էլ զինվորի կողքին է եղել` վերջինիս հետ միասին մարտնչելով թշնամու դեմ:
Ավստրիայի Գլխավոր շտաբի պետ Օթմար Կոմմենդան իր հերթին անդրադարձել է բանակում հոգևոր սպասավորության առաքելության կարևորությանը և անհրաժեշտ նկատեց երկու երկրների բանակների հոգևոր առաջնորդությունների միջև համագործակցության ձևավորումը:
Նմանատիպ նյութեր
1545 դիտում
15:40 21-09-2020
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է ստացել Ավստրիայի Ավստրիայի նախագահից
1097 դիտում
17:08 17-02-2014
Սերգո Կարապետյանն ընդունել է Ավստրիայի զարգացման գործակալության պատվիրակությանը
Այս բաժնից
670 դիտում
12:59 12-01-2025
ԱԺ պատվիրակություն կմեկնի Ստրասբուրգ
898 դիտում
11:26 12-01-2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ
676 դիտում
10:54 12-01-2025
Իրանի, Եգիպտոսի, Սաուդյան Արաբիայի, Հնդկաստանի հակաթուրքական պոտենցիալն օգտագործելը կարևոր է․ «ՀայաՔվե»