9694 դիտում
00:32 03-05-2014
Շղթայական ավտովթար Երևանում. Opel-ը գլխիվայր շրջվել է
Երեկ՝ մայիսի 2-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:20-ի սահմաններում Սասունցի Դավիթ-Բելինսկի փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 55-ամյա Մանվել Սարգսյանի վարած Opel մակնիշի 34 MQ 432 համարանիշի, 25-ամյա Արսեն Գասպարյանի վարած Daewoo մակնիշի S 8721 համարանիշի և Լոռու մարզի բնակիչ 25-ամյա Վոլոդյա Ջանինյանի վարած Toyota Corolla մակնիշի 35 VU 271 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան, իսկ բախման հետևանքով Opel-ը գլխիվայր շրջվել է:
Վթարի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները և ապահովագրական ընկերությունների աշխատակիցները:
Փաստի առթիվ ՃՈ հետաքննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+