211652_close_icon
views-count8272 դիտում article-date 18:26 03-05-2014

Նորքի այգիների սեփական տանը հրազենային վնասվածքով հայտնաբերվել է ԴԱՀԿ նախկին աշխատակցի դին

Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության Կենտրոնական քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում այսօր՝ մայիսի 3-ին Երևանում տեղի ունեցած ինքնասպանության փաստով:Կես գիշերին շտապօգնության 1-03 ծառայություն ահազանգ է ստացվել ոստիկանության Մարաշի բաժանմունք, որ կանչով մեկնել են Նորքի այգիներ 193/3 տուն որտեղ հայտնաբերել են տղամարդու դի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Կենտրոնի բաժնի օպերատիվ խումբը բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Արթուր Հովհաննիսյանի և ոստիկանության Մարաշի բաժանմունքի օպերատիվ խումբը՝ բաժանմունքի պետ Հովհաննես Հովհաննեսյանի գլխավորությամբ: Տեղում էին նաև ոստիկանության Կենտրոնի բաժնի քննչական խումբը: Օպերատիվ քննչական խումբը պարզել է, որ մահացածը նույն տան բնակիչ, 46-ամյա Տիգրան Թադևոսյանն էր, ով ննջարանում ինքնասպանություն գործելու եղանակով, իր մոտ եղած կարճեցված որսորդական հրացանով կրակել է ծնոտի ստորին հատվածին: Ֆոտոլրագրողի տեղեկություններով Տ. Թադևոսյանը երկար տարիներ աշխատել է Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում, որից հետո առողջական խնդիրներ է ունեցել, մասնավորապես՝ քաղցկեղ, և ինչի համար մտածել է, որ դա անբուժելի է, չի կարող լիարժեք բուժում ստանալ դիմել է այդ ծայրահեղ քայլին, մինչ այդ նրա ծնողներն ու կինը եղել են տանը՝ հյուրասենյակում, իսկ հետո նա մտել է ննջասենյակ և ինքնասպան եղել: Հայտնաբերվել է նաև հրացանը, որով Տ. Թադևոսյանը վերջ է տվել իր կյանքին:

Նմանատիպ նյութեր