81280 դիտում
19:24 27-02-2016
Ողբերգական դեպք Արմավիրի մարզում. սեփական տանը հայտնաբերել են հրազենային վնասվածքով 60-ամյա տանտիրոջ դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, փետրվարի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 17:20-ի սահմաններում, ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Հայթաղ գյուղի տներից մեկում հրազենային վնասվածքով տղամարդու դի կա:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված գյուղ են ժամանել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Արսեն Այվազյանի և վարչության պետի տեղակալ Գագիկ Գաբրիելյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին տեղեկությունը փոխանցվել է Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել են մեծ թվով քննիչներ՝ բաժնի պետ Կարեն Խաչատրյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները նշված գյուղի երկհարկանի շենքի 1-ին հարկում հայտնաբերել են տանտիրոջ՝ 60-ամյա Հարություն Հարությունյանի դին՝ ծնոտի մասում ստացած հրազենային վնասվածքով:
Հայտնաբերվել են նաև որսորդական հրացան՝ մահացածի մարմնի վրա: Առաջին պահից դեպքի վայրում է նաև գյուղապետ՝ Սամվել Վարդանյանը: Այս պահին տեղում աշխատում են փորձաքրեագետն ու դատական բժիշկը:
Քնիիչի հանձնարարականով նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական, հետքաբանական, մատնադրոշմային և այլն:
Գյուղացիները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին, որ մահացածը ամուսանացած էր, ուներ կին, երեխաներ թոռներ և նախկինում նույնպես ինքնասպանության փորձ է կատարել ոգելից խմիչքի ազդեցության տակ, սակայն ընտանիքի անդամները բուժման հատուկ կուրսեր են անցկացրել և նա երկար ժամանակ թողել էր խմիչքը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 59+
59+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1954 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)