1702 դիտում
22:05 03-05-2014
Մականունը` բրե՞նդ, լրագրողը` վերակենդանացման բաժանմունքի աշխատող.տեսանյութ
Ադիբեկյանական աֆորիզմների մուսան մամուլի ազատությունն է: Ազատություն ասացին, սոցիոլոգը ստրուկներին հիշեց` ամենաազատը նրանք են: Գիտեն` ինչ անեն, երբ անեն: Սոցիոլոգը 20 տարի է լրագրողներին դասավանդում ու պնդում` խելք ունեք, գրիչ ու լեզու` նույնպես: Գրեք այնպես, որ պետական այրերի որոշումների վրա ազդեք: Ում մոտ դա չի ստացվում, նրա գոյությունն անիմաստ է:
Ահարոն Ադիբեկյանն անսպասելի հայտարարեց` Հայաստանում մամուլը գերազատ է: Մամուլի զարմանքը տեսնելով` ասածը կրկնեց` հումոր չէ, լրիվ լուրջ:
Սա լսող գրաքննադատը տրամագծորեն հակառակն է ասում` մամուլն անդեմ է: Ազատ մամուլ չկա: Ինչ է, թե վերնագրերում սկանդալային բառ են օգտագործում, հայհոյում են` ուրեմն ազա՞տ են: Արքմենիկ Նիկողոսյանն իր համոզմունքը չի փոխում` դա գերազատություն չէ, ասաց, ամենաթողություն է:
Մի բանախոսը կրկնում է` դա թվացյալ ազատություն է, որի հետևում օլիգարխներ, տարբեր ուժեր կան: Մյուսը մնում է իր ասածին: Մամուլն ազա՞տ է` օրվա հարցը լսելով` Երևանի մամուլի ակումբի նախագահը ժպտում է:
Լրագրողները ճշտում են: Մենք չէ, ասում են, դուք եք, մականունավոր պաշտոնյաներին ինչպե՞ս ներկայացնել` մականունո՞վ, թե՞ առանց: Սոցիոլոգը խորհուրդ տվեց հոդված գրելիս` մականվան մեջ դրականը փնտրել: Գուցե դա պարզապես մականուն չէ: Հարուստ անցյալ է, որը բրենդ է, ոչ թե պիտակ:
Ում մամուլը հաճախ է վիրավորում, հրապարակումներում բացասաբար հիշատակում, սոցիոլոգը խորհուրդ է տալիս` ուրախացեք, որ գրում են: Մոռացության չեն մատնում: Ասաց ու դիմացը նստածներին խրատեց` միայն թքել-մրելով չէ: Կարևոր է, թե գրածը հարց լուծե՞ց: Գոնե տարին մեկ անգամ հիշել` լրագրողը վերակենդանացման բաժանմունքի աշխատող է: Կուզի` կբուժի, չուզի` դու դիակ ես: Ի՞նչ իմանա, այս ասուլիսից հետո իրեն հիվանդանոցից դուրս կգրեն, թե՞...:
Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27251]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
502 դիտում
13:32 06-11-2024
Հայաստանում դեռահասների 40%-ը շաբաթվա ընթացքում օգտագործում է էներգետիկ ըմպելիք. ԱՆ