4465 դիտում
23:02 03-05-2014
Լրագրողի ձայնը կլսի՞ արդյոք սոցապ նախարարը
Հարգելի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյան , երեխաների խնամքի հաստատություններում պետք է աշխատեն մասնագիտական կրթության և որակավորման, աշխատանքային փորձին, պահանջվող գիտելիքներին ու հմտություններին վերաբերող ամբողջական չափանիշներին համապատասխանող անձինք:
Երեխաների խնամքի հաստատություններում ծառայողական պարտականությունները հարգելի կամ անհարգելի պատճառով ոչ պատշաճ կատարելու համար ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը տվյալ անձանց ոչ թե խիստ նկատողություն պետք է տա,այլ պետք է որպես ազգի դավաճան ուղարկի բանտ:
Մենք մոռանում ենք ,որ գործ ունենք մարդու հետ,իսկ տվյալ հաստատություններում երեխաների հանդեպ անմարդկային վերաբերմունքի ու այնտեղ առկա խնդիրների մասին առաջին անգամ չէ որ լրագրողներս լուսաբանում ենք:Նախարարության աշխատողներին գոնե մեկ-մեկ հանեք իրենց սենյակներից ու ուղարկեք այնտեղ ստուգումներ անելու:Պետք չէ սպասել այնքան,մինչև պաշտպանի գրասենյակը ահազանգի ու ևս մեկ անգամ հիշեցնի,որ այնտեղ ապրող երեխաները նույնպս մարդիկ են,որ սկսեք զբաղվել այդ երեխաներով :
Սուրեն Արեենց
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
940 դիտում
15:32 12-01-2025
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը
826 դիտում
14:59 12-01-2025
Ո՛չ պարտադրվածն է խաղաղություն, ո՛չ մուրացածը. Նիկոլ Փաշինյան
1129 դիտում
13:53 12-01-2025
Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն․ Նիկոլ Փաշինյան