1643 դիտում
17:30 04-05-2014
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնն այցելել է Կապան
Մայիսի 3-ին Կապան ժամանած ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը հանդիպեց Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ: Քաղաքապետարանում բարձրաստիճան հյուրը եղավ վերջերս նորոգված ու համակարգչային տեխնիկայով եւ գույքով համալրված ընդհանուր բաժնում, որտեղ արդեն մի քանի ամիս է գործում է քաղաքացիների սպասարկման <<Մեկ պատուհանի>> սկզբունքը: Այն քաղաքապետարանում, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության հետ միասին, իրականություն է դարձել Քաունթերփարթ ինթերնեշնլ կազմակերպության ծրագրով` ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության եւ համայնքային բյուջեի համատեղ ֆինանսավորմամբ: Ծանոթանալով իրականացված ծրագրի շրջանակներում կատարված աշխատանքներին, դեսպանը հայտնեց իր գոհունակությունը: <<Ծառայությունների որակի բարձրացման առումով Դուք շատ գործ եք կատարել կապանցիների համար>>, - քաղաքապետին ասաց դեսպանը: Հանդիպմանը նշվեց, որ մեկ տարվա ընթացքում ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության հետ համատեղ Կապանում իրականացվել է 4 ծրագիր: <<Մեկ խոշոր ծրագիր եւս` <<էլեկտրոնային գրադարանի հիմնում>>, ընթացքի մեջ է: Այն կլինի առաջինը տարածաշրջանում եւ կհամագործակցի Հայաստանում Ամերիկյան համալսարանի հետ>>, - տեղեկացրեց քաղաքապետը:
Դեպանը հետաքրքրվեց Կապանի սոցիալ-տնտեսական վիճակով, կանգ առավ հանքարդյունաբերության մի շարք հարցերի վրա: Ջոն Հեֆերնը հետաքրքրվեց նաեւ, թե որքանով է թափանցիկ աշխատում քաղաքապետարանը եւ կարողանում են արդյոք բնակիչներն իրենց բողոքները ներկայացնել քաղաքապետին:
Պատասխանելով դեսպանի հարցին, քաղաքապետն ասաց, որ քաղաքացիները հնարավորություն ունեն մասնակցելու ավագանու բոլոր նիստերին, ներկայացնելու իրենց պահանջները, բողոքները: <<Քաղաքացիները դիմում են քաղաքապետարան` ներկայացնելով նաեւ գրավոր դիմումներ, դիմուներ ենք ստանում էլեկտրոնային տարբերակով, անգամ սոցիալական ցանցերով>>, - ասաց Աշոտ Հայրապետյանը:
Երեկոյան ԱՄՆ դեսպանը Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանի եւ քաղաքապետ Աշոտ Հայրապետյանի հետ մասնակցեց Կապանի Վազգեն Սարգսյանի անվան մանկական զբոսայգում ԱՄՆ դեսպանատան մշակութային բաժնի նախաձեռնությամբ կազմակերպված Imagine Band խմբի բացօթյա ելույթին:Մինչ այդ, դարձյալ ԱՄՆ դեսպանատան մշակութային բաժնի նախաձեռնությամբ, Կապանի մշակույթի կենտրոնի փոքր դահլիճում կապանցիների համար անցկացվել էին քանթրի պարի անվճար վարպետության դասեր:
Նմանատիպ նյութեր
3136 դիտում
19:41 26-01-2017
Ջոն Հեֆերնն ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնականի պաշտոնակատար է նշանակվել
1786 դիտում
16:41 22-08-2014
ՀՀ ՊՆ-ում ընդունել են ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնին և ԱՄՆ-ի Կանզասի ազգային գվարդիայի փորձագիտական խմբին
2069 դիտում
19:50 12-08-2021
Ֆուտբոլը վերադառնում է Կապան․ ՀՖՖ նախագահն այցելել է Կապան
Այս բաժնից
928 դիտում
15:32 12-01-2025
Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Դատական իշխանության օրվան նվիրված միջոցառմանը
814 դիտում
14:59 12-01-2025
Ո՛չ պարտադրվածն է խաղաղություն, ո՛չ մուրացածը. Նիկոլ Փաշինյան
1117 դիտում
13:53 12-01-2025
Շրջապտույտ, որ կայսրությունները սերմանել են մեզանում, որ չունենանք պետություն․ Նիկոլ Փաշինյան