211652_close_icon
views-count1437 դիտում article-date 16:11 06-05-2014

Կարակասում սպանվել է նախագահի թիկնապահներից մեկը

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում սպանվել է նախագահի թիկնապահներից մեկը։ Դեպքի առնչությամբ երկրի գլխավոր դատախազությունում հետաքննություն է սկսվել։ Այս մասին հայտնում է Վենեսուելայի գլխավոր դատախազությունը։ Լեյտենանտ Մարկո Կորտեսը սպանվել է մայիսի 4֊ին մայրաքաղաքի թաղամասերից մեկում։ «Նախնական տվյալների համաձայն՝ Կորտեսը սպանվել է սեփական մեքենայով, ում վրա կրակել են նրա կողքով անցնող ավտոմեքենայից»,֊ ասվում է հայտարարությունում։ Ըստ El Universal թերթի տվյալներով՝ նրան սպանել են մեքենան առևանգելու պատճառով։

Նմանատիպ նյութեր