211652_close_icon
views-count1799 դիտում article-date 17:42 06-05-2014

Հադրութում ԼՂՀ հրամանատարական կազմի մասնակցությամբ տեղի է ունեցել արտագնա ծառայողական խորհրդակցություն

Մայիսի 5-ին ՊԲ հրամկազմի, շտաբի բաժինների և ծառայությունների պետերի մասնակցությամբ Հադրութում տեղի է ունեցել արտագնա ծառայողական խորհրդակցություն՝ նվիրված բանակի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված միավորումներից մեկում իրականացված և իրականացվող գործընթացների քննարկմանը: Խորհրդակցության ընթացքում նախ` միավորման հրամանատարը ըստ ուղղությունների ներկայացրել է ենթակա զորամասերում և առանձին ստորաբաժանումներում կատարված աշխատանքների ընդհանուր բնութագիրը, ապա անդրադարձել է առկա հիմնախնդիրներին և դրանց լուծման ուղիներին: Քննարկվող հարցերի շուրջ իրենց նկատառումներն են ներկայացրել նաև զորամասերի և ստորաբաժանումների հրամանատարներն ու համապատասխան ուղղությունների պատասխանատուները: Ծառայողական խորհրդակցությունը եզրափակվել է ԼՂՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի ամփոփիչ խոսքով: Հանրապետության ռազմական գերատեսչության ղեկավարը ներկաների ուշադրությունն է հրավիրել խորհրդակցության ընթացքում հնչած թերացումների վերացման և տարվա պատրաստության պլանով նախատեսված միջոցառումների անթերի իրականացման վրա: Նախարարը հատկապես կարևորել է բանակի վարչության աշխատանքը տեղերում, որը պետք է կրի ինչպես վերահսկողական, այնպես էլ օժանդակիչ բնույթ:

Նմանատիպ նյութեր