211652_close_icon
views-count1633 դիտում article-date 12:59 07-05-2014

Ռուսաստանը հենց այնպես ոչ մի փաստաթուղթ չի ստորագրում. Սաակաշվիլի

Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին խորհուրդ է տվել Ուկրաինայի իշխանություններին Մոսկվայի հետ ցանկացած փաստաթուղթ ստորագրելու դեպքում լինել չափազանց ուշադիր և զգոն: Այս մասին նա հայտարարել է «Шустер LIVE»-ի եթերում: «Ամեն անգամ, երբ մենք Ռուսաստանի հետ համաձայնագիր ենք ստորագրել, նրանք պատերազմ են սկսել: 2008 թվականին եկավ Սարկոզին: Մենք հրադադարի մասին պայմանագիր կնքեցինք, և նա (Ռուսաստանը) զավթեց Վրաստանի 2 շրջաններ: Մենք հետ քաշեցինք զորքերը: Ինչու՞. կատարեցինք Սարկոզիի և Մեդվեդևի կողմից ստորագրված համաձայնագիրը»,-ասել է Սաակաշվիլին: Վերջինս նշել է, որ նմանատիպ բանակցություններում հարկավոր է զգուշություն ցուցաբերել, քանի որ ամեն անգամ Մոսկվան համաձանագրեր ստորագրելուց հետո կիրառում է միջազգային գործիքներ: «Ռուսաստանը հենց այնպես ոչինչ չի ստորագրում: Յուրաքանչյուր ստորագրման հետևում միշտ ինչ-որ բան կա»,-ասել է Սաակաշվիլին:

Նմանատիպ նյութեր