211652_close_icon
views-count4179 դիտում article-date 23:59 07-05-2014

Բոլիվիայում 75-ամյա քաղաքապետը լրագրողուհուն «ձեռք է գցում». տեսանյութ

Բոլիվիայի Սանտա Կրուզի քաղաքապետ Պերսի Ֆերնանդեսը հեռուստաեթերի ժամանակ լրագրողուհի Մեսեդես Գուզմանին «ձեռք է գցել»: Ուղիղ եթերի կադրերից երևում է , թե ինչպես է լրագրողուհին մի ձեռքով բարձրախոսը պահում, մյուսով քաղաքապետի անհնազանդ ձեռքը հեռացնում իր ազդրի վրայից: Երկրի խորհրդարանի անդամները, կանանց իրավունքի պաշտպանները և լրագրողները աղմուկ են բարձրացրել դիպվածի պատճառով, սակայն 75-ամյա քաղաքապետը բացատրել է, որ լրագրողուհուն վիրավորել չի ցանկացել: Իսկ լրագրողուհու ամուսինը պատրաստվում է դատարան դիմել, եթե քաղաքապետը ներողություն չխնդրի:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր