211652_close_icon
views-count1204 դիտում article-date 12:39 16-02-2015

«Նոութբուք» գողացողները հայտնաբերվեցին

Հունվարի 25-ին ոստիկանության Կոտայքի բաժնում հաղորդում էր ստացվել Էլեն Գ.-ի տնից «Նոութբուք» համակարգիչ գողանալու և նրան 250.000 դրամի նյութական վնաս պատճառելու մասին: Ոստիկանության ծառայողների անցկացված միջոցառումների և բացատրական աշխատանքների շնորհիվ՝ օրերս բաժին է ներկայացել Երևանի բնակիչ, 1990 թ. ծնված Մայիս Հ-ն, իսկ Արտաշատ քաղաքի Շահումյան փողոցից բերման է ենթարկվել 1975 թ. ծնված Ռուդիկ Բ.-ն: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ Քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժին: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր