1724 դիտում
15:33 08-05-2014
Ջեյմս Ուորլիքն իր ելույթով վերահաստատեց ԼՂ հարցում ամերիկյան դիրքորոշումը. ԱՄՆ Պետդեպ
ԱՄՆ պետքարտուղարկության մամլո խոսնակ Ջեն Փսակին անդրադարձել է ԵԱՀԿ Մինսկի խմբվի համանախագահ Ջեյմս Ուորլիքին ԵԱՀԿ-ից հետ կանչելու Ադրբեջանի կոչին և հայտարարել, որ Ուորլիքը ներկայացրել և շարունակում է ներկայացնել Միացյալ Նահանգների դիրքորոշումը և սկզբունքները ղարաբաղյան հարցում:
«Երեկ ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը ելույթ է ունեցել Քարնեգիի հիմնադրամում: Իր ելույթում նա արտահայտեց ԱՄՆ-ի դիրքորոշումը և այն հայտնի սկզբունքները, որոնք՝ որպես հենք են ծառայելու հակամարտության խաղաղ կարգավորման հարցում»,-ասել է Փսակին՝ հասկացնելով, որ Ադրբեջանը չպետք է նոր բան լսեր:
«Միացյալ Նահանգները ևս մեկ անգամ հայտնում է իր բազմամյա դիրքորոշման և հակամարտության լուծման գործընթացին իր հավատարմության մասին»,-ասել է նա:
Պատասխանելով հարցին, թե որևէ կապ տեսնու՞մ է Ուկրաինայի իրադարձությունների և Լեռնային Ղարաբաղի խաղաղ բանակցությունների ակտիվացման միջև, Փսակին պատասխանել է՝ ոչ:
Նմանատիպ նյութեր
1543 դիտում
14:24 03-12-2014
ԱՄՆ-ն ԼՂ հարցում իր դիրքորոշումը չի փոխել. ԱՄՆ Պետդեպ
1703 դիտում
10:49 13-07-2015
Ջեյմս Ուորլիքն այսօր Մոսկվայում խորհրդակցություններ կանցկացնի ԼՂ հարցի շուրջ
2002 դիտում
15:07 02-06-2017
ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոյի ղեկավարի պաշտոնից հեռացված Ջեյմս Քոմին ելույթով հանդես կգա Կոնգրեսում
Այս բաժնից
688 դիտում
18:30 19-12-2024
Թուրքիան և Լիբանանը որոշել են համատեղ գործել Սիրիայի հարցում
961 դիտում
23:24 18-12-2024
Սլովակիայի իշխանությունները հավանություն են տվել Ուկրաինային ականազերծման համակարգերի փոխանցմանը
952 դիտում
22:06 18-12-2024
Թուրքիայի ՊՆ ղեկավարը հանդիպել է Մեծ Բրիտանիայի իր գործընկերուհու հետ