Շաբաթվա ամենաանհաջող օրը երեքշաբթին է
Լոնդոնի տնտեսագիտական դպրոցի մասնագետների կարծիքով շաբաթվա ամենաանհաջող օրը երեքշաբթին է և ոչ թե երկուշաբթին, հաղորդում է The Daily Telegraph-ը:
Նման եզրահանգման գիտնականները եկել են այն բանից հետո, երբ Մեծ Բրիտանիայի 20 հազար բնակիչների մեջ հարցում են անցկացրել: Հրացվածները պետք է շաբաթը 2 անգամ ներկայացնեին հաշվետվություն, թե որտեղ են և իրենց ինչպես են զգացել անցած օրերին:
Հնարավոր է մարդկանց երկուշաբթին ավելի է դուր գալիս, քանի որ լավ անցկացրած շաբաթ-կիրակիից հետո տարվում են հիշողություններով: Իսկ երեքշաբթի արդեն հասկանում են, որ առջևում աշխատանքային օրեր են ու երանելի հանգստին բավականին շատ ժամանակ կա, ենթադրում են գիտնականները: