211652_close_icon
views-count2750 դիտում article-date 22:26 09-05-2014

Կալիֆոռնիայի` ԼՂՀ-ն անկախ ճանաչելը Բաքվին գցել է հիստերիայի մեջ. տեսանյութ

Կալիֆոռնիան Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչել է որպես անկախ պետություն: Նահանգի օրենսդիր մարմնի լիագումար նիստը, Մայք Գատտոյի, Սքոթ Ուիլքի, Ադրին Նազարյանի, Խաչո Աչաջյանի ակտիվ ջանքերի շնորհիվ, ընդունել է հայկական երկրորդ հանրապետությունը ճանաչող բանաձևը: Փաստաթուղթն ընդունվել է բացարձակ մեծամասնությամբ` 70 կողմ, 1 դեմ ձայներով: Կալիֆոռնիան դարձավ վերջին երկու տարում Արցախի անկախությունն ընդունած հինգերորդ նահանգը: Կալիֆոռնիայի` որպես ամերիկյան ամենահայտնի և ազդեցիկ նահանգներից մեկի այս որոշումը կարող է նախադեպ դառնալ մյուս նահանգների համար: Կալիֆոռնիայում ԼՂՀ անկախությունը ճանաչելու նորությունը անակնկալի է բերել Բաքվին: Ադրբեջանի արտգործնախարարությունը շտապել է հայտարարել, որ ընդունված որոշումը չի կարող որևէ իրավական հետևանք ունենալ Ադրբեջանի համար: Ավելին, Բաքվի հայտարարության մեջ կա նաև Վաշինգտոնին ուղղված շանտաժ: Պաշտոնական Բաքվի քարոզչամեքենան ներքին լսարանին փորձում է համոզել, որ առանձին նահանգների որոշումները չեն կարող ազդել ընդհանուր առմամբ ԱՄՆ դիրքորոշման վրա: Ադրբեջանական լրատվամիջոցները ընդհանրապես խուսափել են ներկայացնել ճանաչման բանաձևի վերաբերյալ տեղեկությունը: Արցախի անկախությունը ընդունող ու Ղարաբաղին սատարող ամերիկյան նահանգների աշխարհագրությունը կտրուկ ընդլայնվել է, Ղարաբաղը ճանաչվեց Ամերիկայի և' արևելքում, և' արևմուտքում: Այս պահին Ղարաբաղը ճանաչել են նաև Մասաչուսեթսը, Ռոդ Այլենդը, Մեյնը և Լուիզիանան: Շքերթը սկսվել է երկու տարի առաջ: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27600]armnewstv.am [/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր