211652_close_icon
views-count976 դիտում article-date 15:46 18-05-2023

Իրար տարածքային ամբողջականությունը ճանաչելը կարևոր քայլ է խաղաղության պայմանագրի տեքստի վերջնականացման առումով.Փաշինյան

Մայիսի 14-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ իմ հնդիպումը Ադրբեջանի ղեկավարի հետ. ինչպես հիշում եք, 2022-ի հոկտեմբերի 6-ին Պրահայում   Ֆրանսիայի նախագահի եւ Եվրոպական խորհրդի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած հանդիպման ընթացքում Ադրբեջանի նախագահն ու ես  վերահաստատել էինք մեր երկրների հավատարմությունը  ՄԱԿ-ի կանոնադրությանն ու 19919-ի Ալմա Աթայի հռչկագրին՝ ընդգծելով, որ դրանց հիման վրա ճանաչում ենք միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը: Այս մասին Կառավարության այսօրվա նիտում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նաեւ հաստատել էինք, որ սա հիմք է հանդիսանալու սահմանների դելիմիտացիայի հանձնաժողովների   աշխատանքի համար: Մայիսի 14-ին մենք կատարեցինք եւս մեկ քայլ, եւ ինչպես նշված է  ԵՄ խորհրդի նախագահի մայիսի 14-ի հանդիպմանը հետեւած հայտարարության մեջ, արձանագրեցինք, որ Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի 29 800 քառակուսի կմ, իսկ Հայաստանը Ադրբեջանի 86 600 քառակուսի կմ տարածքային ամբողջականությունը:

Պետք է արձանագրեմ, որ սա կարեւոր քայլ եմ համարում տարածաշրջանում  կայունության եւ խաղաղության հաստատման  համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի տեքստի   վերջնականացման եւ սահմանների  դելիմիտացիայի առումով նույնպես:

Իհարկե, հաջորդ քայլը պետք է լինի սահմանազատման համար իրավական  ուժ եւ նշանակություն ունեցող հիմքերի նույնականացումն ու համաձայնեցումը»,- ասաց Փաշինյանը:

Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԵՄ խորհրդի նախագահի մայիսի 14-ի հանդիպմանը հաջորդած հայտարարության մեջ ընդգծվել է  ԼՂ-ի հայության իրավունքների եւ անվտանգության շուրջ Բաքվի եւ Ստեփանակերտի միջեւ երկխոսության կարեւորությունը՝ միջազգային հանրության հետ համագործակցված:

«Սա մի գործընթաց է, որ ն էական է Ադրբեջանի հետ հարաբերությունների իրական եւ համապարփակ կարգավորման եւ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության հաստատման համար: Հետեւապես դա մեծապես կարագացնի խաղաղության պայմանագրի  ստորագրումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև»,- հայտարարեց Փաշինյանը;

Նմանատիպ նյութեր