211652_close_icon
views-count3964 դիտում article-date 13:17 10-05-2014

Մանդատից հրաժարվելուց հետո ո՞վ կփոխարինի ԲՀԿ-ական «Շերիֆին»

Մանդատից հրաժարվելու մասին դիմում ներկայացրած ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գրիգոր Գրիգորյանին՝ Շերիֆին, հնարավոր է փոխարինի ԲՀԿ-ական Տիգրան Ներսիսյանը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Հարցին, թե ե՞րբ վերջնական պարզ կլինի, ասաց. «Դեռ բավականին ժամանակ կա: Մայիսի 12-ի ԱԺ նիստին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը կհայտարարի, որ Գրիգոր Գրիգորյանը մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել եւ, եթե 15 օրվա ընթացքում դիմումը հետ չվերցնի ու մանդատը վայր դնի, նոր պարզ կդառնա նոր պատգամավորի անունը»: Ն. Զոհրաբյանը տեղեկացրեց նաև, որ Գրիգոր Գրիգորյանը բուժվելու նպատակով արդեն մեկնել է Հայաստանից: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության քաղխորհրդի նիստի ժամանակ ԱԺ պատգամավոր, նախկինում ՀՀ ոստիկանության ներքին զորքերի հրամանատար Գրիգոր Գրիգորյանը՝ Շերիֆը, հրաժարվել է պատգամավորական մանդատից: ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Գրիգոր Գրիգորյանն առողջական որոշակի խնդիրներ ունի, իսկ բուժումն արտերկրում երկարատեւ գործընթաց է նախատեսում, այդ իսկ պատճառով Գրիգոր Գրիգորյանը նպատակահարմար է գտել դիմում գրել ԱԺ նախագահին՝ պատգամավորական լիազորությունները դադարեցնելու մասին:

Նմանատիպ նյութեր