1930 դիտում
17:20 10-05-2014
Արմավիրի մարզում 64-ամյա տղամարդը ծեծել և էլեկտրահարել է համագյուղացու կնոջը
64-ամյա Օլեգ Գեորգիի Տաշչիյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Արմավիրի մարզի Թաիրով գյուղի Վ. Մամիկոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանության և կռվի մեջ է մտել նույն գյուղի բնակչուհի Շուշանիկ Սուքիասյանի հետ, որի ժամանակ բռունցքով դիտավորությամբ մեկ անգամ հարվածել է Շ. Սուքիասյանի դեմքին, այնուհետև իր ձեռքում գտնվող էլեկտրական պարպիչի միջոցով էլեկտրահարել է Շ. Սուքիասյանի պարանոցի ձախ կողմնային հատվածը: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից:
Նրա դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քր.օր-ի 118 հոդվածի հատկանիշներով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Գործը վարույթ է ընդունվել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
1884 դիտում
17:13 30-09-2014
Սարուխան գյուղում վարորդը մեքենան արագ վարելով վախեցրել է համագյուղացու թոռանը, հետո էլ ծեծել պապին
4979 դիտում
18:01 07-02-2015
Գեղարքունիքի մարզում 36-ամյա տղամարդը ծեծել է կնոջը
Այս բաժնից
1303 դիտում
14:51 25-12-2024
Օդի ջերմաստիճանը կնվազի, սպասվում են տեղումներ
868 դիտում
13:31 25-12-2024
Հարկային ստուգումներից առաջ այլևս չենք հրապարակելու ընկերությունների անունները. ֆինանսների նախարար