1881 դիտում
17:13 30-09-2014
Սարուխան գյուղում վարորդը մեքենան արագ վարելով վախեցրել է համագյուղացու թոռանը, հետո էլ ծեծել պապին
Վահագ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա Գեղարքունիքի մարզի Սարուխան համայնքի բնակիչ Պարգև Նիկողոսյանի հետ գտնվելով լարված հարաբերությունների մեջ՝ նրանց փողոցում ավտոմեքենան արագ է վարել եւ Պ. Նիկողոսյանի թոռանը վախեցնել:
Ավելին, հարցը պարզաբանելու ժամանակ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում Վահագ Ավետիսյանը դիտավորյալ բռունցքներով հարվածել է Պարգև Նիկողոսյանի դեմքին և մարմնի այլ մասերին:
Վահագ Ավետիսյանի դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 117 հոդվածի հատկանիշներով: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը: Այս մասին [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը տեղեկացավ Մարտունու ընդհանուր իրավասության դատարանից, որտեղ էլ գործը վարույթ է ընդունվել: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
910 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
928 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»