Փոփոխություններ Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում
Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնության խաղացանկում տեղի են ունեցել փոփոխություններ:
Մայիսի 10-ին նշանակված «Գանձասար»-«Արարատ» հանդիպումը կկայանա մայիսի 11-ին:
Մայիսի 17-ին նշանակված «Արարատ»-«Շիրակ» և «Ուլիս»-«Փյունիկ» հանդիպումները կկայանան մայիսի 18-ին:
Այդ մասին ՀՖՖ պաշտոնական կայքին հայտնել է ՀՖՖ մրցումների կազմակերպման և անցկացման բաժինը: