211652_close_icon
views-count1403 դիտում article-date 14:53 11-05-2014

Ուկրաինայի իշխանությունները չեն բացառում Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնելու հնարավորությունը

Ուկրաինայի իշխանությունները չեն բացառում Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ մտցնելու հնարավորությունը, հաղորդում է РИА «Новости»-ին, հղում անելով երկրի նախագահի պաշտոնակատարի աշխատակազմի ղեկավար Սերգեյ Պաշինսկուն: «Հարաբերությունները կլինեն ավելի խիստ և նրանք կլինեն բացառությամբ մեր ազգային շահերից ելնելով: Չի բացառվում նաև վիզային ռեժիմի կիրառման հնարավորությունը»,-պարզաբանել է նա: Նշենք, որ մարտ ամսին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ չեն պատրաստվում վիզային ռեժիմ կիրառել Ուկրաինայի հետ:

Նմանատիպ նյութեր