Ուկրաինայի Գերագույն ռադան կարող է Ռուսաստանի հետ վիզային ռեժիմ սահմանել հաջորդ շաբաթ
Ուկրաինայի Գերագույն ռադան հաջորդ շաբաթ կարող է քվեարկել հօգուտ Ռուսաստանի հետ վիզային ռեժիմի սահմանման: Այս մասին հայտնում է [url=https://112.ua/politika/rada-na-sleduyushhey-nedele-mozhet-vvesti-vizovyy-rezhim-s-rossiey-istochnik-391125.html]«112 Ուկրաինա»[/url] հեռուստաալիքը:
Աղբյուրները «Պյոտր Պորոշենկոյի» դաշինք և «Ժողովրդական ճակատ» խմբակցություններում հայտնել են, որ պատգամավորներն այս շաբաթ պետք է հաշվեին, թե անհրաժեշտ ձայներ կկարողանան հավաքել վիզաների հարցով քվեարկություն անցկացնելու համար: Եթե ձայները բավարարեն, հաջորդ շաբաթ հարցը քվեարկության կդրվի:
Աղբյուրների տեղեկացմամբ՝ հաջորդ շաբաթ Ուկրաինայի Ռադայում ՌԴ-ի հետ վիզային ռեժիմ սահմանելու վերաբերյալ օրինագծի քվեարկության հավանականությունը մեծ է: