211652_close_icon
views-count4689 դիտում article-date 13:35 12-05-2016

Թուրքիան կորցնում է Եվրամիության հետ առանց վիզային ռեժիմ սահմանելու հույսը. թուրք նախարար

Եվրամիության հետ Թուրքիայի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմ սահմանելու հույսերն ավելի ու ավելի են նվազում: Այդմասին BBC-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի՝ ԵՄ հարցերով նախարար Վոլքան Բոզքիրը: Ստրասբուրգում եվրոպացի նախարարների հետ ունեցած հանդիպումներից հետո Բոզքիրն ասել է, որ այդ հարցով վճռական փուլի են հասել: Նրա համոզմամբ՝ Թուրքիան «ամեն ինչ արել է», որպեսզի ստորագրվի այդ համաձայնագիրը, սակայն Եվրամիությունը պնդում է, որպեսզի Թուրքիան հակաահաբեկչության մասին օրենքում փոփոխություններ կատարի: Բոզքիրն էլ ասումէ, որ Թուրքիան այդ քայլին չի գնա: Նույն հայտարարությունն ավելի վաղ արել էր նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը:

Նմանատիպ նյութեր