211652_close_icon
views-count1762 դիտում article-date 21:56 11-05-2014

Որտե՞ղ է Հեֆերնը դիտել Եվրատեսիլն ու ի՞նչ առաջարկ ունի Արամ MP3-ին. տեսանյութ

Ջոն Հեֆերնը մի քանի ժամ է քնել, արթնացել ու շտապել միջոցառման: Ամբողջ գիշեր հետևել է եվրատեսիլյան կրքերին: Մրցույթը թեժ էր, հայերի արձագանքը` նույնպես: Հայաստանում ԱՄՆ դեսպանը Եվրոպայի գլխավոր շոուն դիտում էր փաբում: Չի կարող ասել, թե ինչու հաղթեց Կոնչիտան, որոշել է՝ Արամ MP3-ին վերադառնա, համատեղ ծրագրեր կիրականացնեն: Դեսպանն այսօր ներկա է եղել Ասմունքի 4-րդ համազգային մրցույթին, որին մասնակցում է 7-12-րդ դասարանում սովորող 74 աշակերտ: Միջոցառումը նախաձեռնել է ԱՄՆ խաղաղության կորպուսը: 800 կամավորներ շրջել են մարզերում, հեռավոր համայնքներում, լսել աշակերտներին, լավագույններին էլ բերել են մայրաքաղաք: Նպատակը մշակութային կապն է հայերի ու ամերիկացիների միջև: Մրցույթն օգնում է ճանաչել արևմտյան գրողներին ու կարդալ նրանց գործերը և հաղորդակցվել անգլերեն: Միջոցառումն առաջին անգամ անցկացվել է Հրազդանում ու դարձել ավանդական: 4-րդ տարին անցկացվող մրցույթի հաղթողները կստանան ժամանակակից գրականության ժողովածու և պատվոգրեր: Հաջորդ հանդիպումը 2015-ի գարնանն է: Աղբյուր՝ [url=http://www.armnewstv.am/news/27687]armnewstv.am[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր