4415 դիտում
11:53 12-05-2014
Այդ բոլոր խոսակցություններն աբսուրդ են. Արթուր Ալեքսանյանի պարզաբանումը. Sport.am
[url=http://www.sport.am/arm/news/146202/]Sport.am[/url]-ի փոխանցմամբ՝ գյումրեցի հայտնի մարզիկ, հունահռոմեական ոճի ըմբիշ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի եռակի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն Արթուր Ալեքսանյանը հերքում է, որ կոնֆլիկտ է ունեցել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանի հետ: Ինչպես տեղեկացնում է slaq.am-ը՝ իրենց թղթակցի հետ զրույցում Արթուրը պնդել է, թե տարածված լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
«Մամուլում շրջանառվող լուրերն ամբողջությամբ սուտ են:
Նման բան չկա: Ես անձամբ նրան չեմ ճանաչում, քանի որ իրար հետ որևէ առնչություն չենք ունեցել»,- վստահեցրել է Արթուր Ալեքսանյանը Slaq.am-ի լրագրողին ու հավելել, որ բացարձակ թյուր են նաև Հայաստանի դրոշի ներքո այսուհետ հանդես չգալու վերաբերյալ լուրերը:
«Նման բան չի կարող լինել: Ես շարունակելու եմ հանդես գալ Հայաստանի դրոշի ներքո, բոլոր այդ խոսակցություններն աբսուրդ են»,-ասել է Արթուրը:
Հիշեցնենք, որ iLur.am-ն այսօր գրել էր, թե իբր մայիսի 7-ին Արթուր Ալեքսանյանի նկատմամբ բռնություն է կիրառել ոստիկանության Շիրակի վարչության պետ Վարդան Նադարյանը:
Մանրամասները՝ [url=http://www.sport.am/arm/news/146202/]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
20783 դիտում
09:43 27-07-2017
Տարածված խոսակցություններն ապատեղեկատվություն են. Թիլերսոնը մնալու է Պետքարտուղարությունում. «Ամերիկայի ձայն»
Այս բաժնից
949 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
1027 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1342 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ