20783 դիտում
09:43 27-07-2017
Տարածված խոսակցություններն ապատեղեկատվություն են. Թիլերսոնը մնալու է Պետքարտուղարությունում. «Ամերիկայի ձայն»
ԱՄՆ-ի Պետքարտուղարությամբ խոսնակը հերքում է այն լուրերը, ըստ որոնց արտաքին գերատեսչության ղեկավար Ռեքս Թիլերսոնը պատրաստվում է ներկայացնել հրաժարական։
Արտգործնախարարության խոսնակ Հեդր Նոուերթը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է, թե այս մասին տարածված խոսակցություններն ապատեղեկատվություն են, և որ պետքարտուղարը մտադիր է մնալ Պետքարտուղարությունում։ Նա ավելի ուշ հավելել է, ասելով, թե պետքարտուղար Թիլերսոնը ուղղորդվում է նախագահի որդեգրած քաղաքականությամբ՝ համապատասխան նախարարի իր պարտավորություններին։
CNN գործակալությունն այս շաբաթ էր հաղորդել այն մասին, որ բարեկամական նեղ շրջանակում Թիլերսոնն արտահայտել էր Պետդեպարտամենտում մինչև այս տարեվերջ ծառայելու իր մտադրության մասին, սակայն՝ նշել, որ աստիճանաբար ավելի ու ավելի է հիասթափվում արտաքին քաղաքականության բնագավառում նախագահ Դոնալդ Թրամփի հետ ունեցած տեսակետների տարբերությամբ։
Թիլերսոնի հնարավոր պաշտոնաթողության մասին լուրեր են տարածվում այսօր, երբ փոքր չէ արդարադատության նախարարի պաշտոնից Ջեֆ Սեշնզի պաշտոնաթողության հնարավորությունը։ Թրամփը վերջինիս մեղադրում է Ռուսաստանի հետ կապված հետաքննությունից ինքնաբացարկ հայտարարելու մեջ։
Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/3960192.html]«Ամերիկայի ձայն»[/url]:
Նմանատիպ նյութեր
1337 դիտում
09:47 09-09-2021
Էրիկա Օլսոնը կհամակարգի Կովկասի հետ կապված հարցերն ԱՄՆ-ը պետքարտուղարությունում․ «Ամերիկայի ձայն»
4412 դիտում
11:53 12-05-2014
Այդ բոլոր խոսակցություններն աբսուրդ են. Արթուր Ալեքսանյանի պարզաբանումը. Sport.am
Այս բաժնից
949 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1072 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
748 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»