211652_close_icon
views-count9710 դիտում article-date 12:34 12-05-2014

Նոր մանրամասներ՝ Հալաբյան փողոցում երեկ տեղի ունեցած վրաերթ-վթարից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ոստիկանության քննչական գլխավոր վարչությա ն Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչ Գրիգոր Թամոյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է երեկ՝ մայիսի 11-ին, Երևան քաղաքի Հալաբյան փողոցում տեղի ունեցած վրաերթ-վթարի հետևանքով վիրավորների ու վարորդների ինքնությունը: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/13878/]հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը[/url], Ford Mondeo մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել հետիոտն, Երևան քաղաքի Լենինգրադյան փողոցի բնակիչ՝ «Բրաբիոն Ֆլորա Սերվիս» ՍՊԸ-ի աշխատակից, 28-ամյա Էմմա Մարգարյանին, որից հետո ընդհարվել էր Երևան քաղաքի Չեխովի 23 շենքի բնակիչ, 66-ամյա Վիկտոր Օհանյանի վարած Hyunai մակնիշի ավտոմեքենային: Վ. Օհանյանն աշխատում է Երևան պետական համալսարանի մաթեմատիկայի և մեխանիկայի ֆալուկտետում՝ որպես ամբոնի վարիչ, պրոֆեսոր է: Վթարի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել Է. Մարգարյանը, Ford-ի ուղևորներ՝ Երևանի Սիլիկյան թաղամասի բնակիչներ, 15-ամյա Անդրանիկ Ոսկանյանը, 11-ամյա Սպարտակ Սարգսյանը, ովքեր տեղափոխվել Արմենիա բժշկական կենտրոն, իսկ Hyunai-ի ուղևորներ՝ Երևան քաղաքի Չեխովի 23 շենքի բնակիչներ, 4-ամյա Լիա Օհնայնաը, 2-ամյա Ռուբիկ Օհանյանը և 36-ամյա Նարինե Ահարոնյանը՝ Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոն: Ոստիկանությունը պարզում է Ford Mondeo-ի վարորդի ինքնությունը, ով նույնպես տեղափոխվել է հիվանդանոց: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր