211652_close_icon
views-count2823 դիտում article-date 17:52 28-10-2014

Տավուշում տաք կերակուր չպատրաստելու համար ամուսինը խեղդամահ է արել կնոջը. գործը ուղարկվել է դատարան

Տավուշում կնոջը սպանած 63-ամյա Ռադիկ Գաբրիելյանի գործով նախաքննությունը ավարտվել է եւ գործը ուղարկվել է դատարան: Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանից [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ, որ նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2014թ. հունիսի 27-ին, ժամը 20:00-ի սահմաններում, ամուսնական կյանքի ընթացքում կնոջ` Ջուլիետտա Եղիշյանի հետ ձևավորված անբարյացակամ փոխհարաբերությունների պատճառով, որպես առիթ օդտագործելով տաք կերակուր չպատրաստելու հանգամանքը` ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ձեռքերով խեղդամահ անելու եղանակով` սպանել է նրան: Նրա դեմ քրեկան գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով: Խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր