211652_close_icon
views-count1259 դիտում article-date 22:26 12-05-2014

Ֆրանսիայի նախագահ Օլանդը վաղը կայցելի Վրաստան

Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին վաղը՝ մայիսի 13-ին կհյուրընկալի Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին: Ինչպես տեղեկանում ենք Վրաստանի նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, նախագահական նստավայրում տեղի կունենա նախագահ Օլանդի պաշտոնական ընդունելության արարողությունը, որից հետո երկու երկրների նախագահները առանձնազրույց կունենան: Այնուհետև նրանք կանցկացնեն ընդլայնված կազմով հանդիպում, իսկ հանդիպման ավարտին հանդես կգան համատեղ ասուլիսով: Այցի շրջանակներում Ֆրանսիայի նախագահը կհանդիպի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ում հետ տնտեսական ֆորումի բացումը կանեն: Նշենք, որ Ֆրանսիայի նախագահի նախորեին այցելել էր Ադրբեջան, որտեղից ժամանել Հայաստան և այսօր՝ մայիսի 12-ին Հայաստանում գիշերելուց և մի շարք հանդիպումներ անցկացնելուց հետո վաղը վրաստանում կավարտի իր այցելությունները:

Նմանատիպ նյութեր