211652_close_icon
views-count2924 դիտում article-date 11:13 13-05-2014

Թևոս Սաֆարյանի եղբոր սպանության գործով նոր անձինք կհարցաքննվեն

Քրեական «հեղինակություն» Թեւոս Սաֆարյանի եղբոր սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանին գրավով ազատ արձակելու միջնորդությունը մերժվել է: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Ասատրյանի պաշտպանը՝ Վարդուհի Էլբակյանը: Նշեց, սակայն, որ մինչեւ այս պահը չկա գոնե մի փորձաքննության եզրակացություն, որը կհիմնավորեր իր պաշտպանյալի մեղավորությունը: Ինչպես նաեւ տեղեկացրեց, որ առաջիկայում կլինեն նոր միջնորդություններ: «Միջնորդելու ենք, որպեսզի նոր մարդիկ հարցաքննվեն, որով կորոշվի, թե Տիգրան Ասատրյանն այդ օրը որտեղ է եղել եւ ինչ է արել»,- ասաց պաշտպանը: Ավելի վաղ Վ. Էլբակյանը [b]SHAMSHYAN.com[/b]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ քրեական «հեղինակություն» Թեւոս Սաֆարյանի եղբոր սպանության գործով կալանավորված Տիգրան Ասատրյանի եւ Արթուր Սաֆարյանի ընտանիքները հիմա էլ ավելի մտերիմ հարաբերությունների մեջ են: Նա հիշեցրել էր, որ Տիգրան Ասատրյանը Արթուր Սաֆարյանի աղջկա կնքահայրն է: «Նրանք ամեն օր են զրուցում, շատ ջերմ հարաբերությունների մեջ են: Տիգրանի կնոջ փոխանցմամբ ես գիտեմ, որ նրանք էլ են զարմացած, որ Տիգրան Ասատրյանը կալանավորվել է: Ընդհանրապես նրանց համար քննարկման թեմա չէ, որ Տիգրանը կարող է առնչություն ունենալ այդ գործին: Ավելին, հիմա ավելի հաճախ են հանդիպում եւ զրուցում, քան նախկինում, որովհետեւ մեկը անդառնալի կորուստ ունի, մյուսն էլ անհայտ պատճառներով հայտնվել է անազատության մեջ»,- պատմել էր պաշտպանը: Դիտարկմանը, թե կարելի՞ է ենթադրել, որ Արթուր Սաֆարյանի հարազատները համոզված են, որ իրական մեղավորները ազատության մեջ են, ասել էր. «Ես Տիգրան Ասատրյանի մասով կարող եմ ասել, որ այդպես է»:

Նմանատիպ նյութեր