Ինձ համար միևնույնն է, թե ով կդառնա Իսպանիայի չեմպիոն. Անչելոտտի
Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտին Իսպանիայի առաջնության 37-րդ տուրում «Սելտա»-ից 0:2 հաշվով կրած պարտությունից հետո հայտարարել է, որ իր համար միևնույնն է, թե ով կդառնա Իսպանիայի չեմպիոն: Նշենք, որ այդ պարտությունից հետո «Ռեալ»-ը առաջնության ավարտից մեկ տուր առաջ զրկվեց չեմպիոն դառնալու հնարավորությունից: Վերջին տուրում Իսպանիայի ուժեղագույն ակումբին կվիճարկեն «Բարսելոնա»-ն և «Ատլետիկո»-ն:
« Ինձ համար միևնույնն է, թե ով կդառնա չեմպիոն: Դա ինձ բացարձակապես չի հետաքրքրում: Մենք այժմ պատրաստվում ենք Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղին»,-հայտարարել է Անչելոտտին:
Հատկանշական է, որ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ խաղում «Ռեալ»-ը կհանիդպի «Ատլետիկո»-ի հետ: