211652_close_icon
views-count2143 դիտում article-date 17:35 13-05-2014

Վարդենիսի հոգեբուժարանում հոգեկան հիվանդներից մեկը ծեծել է մեկ այլ հիվանդի

Սամվել Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա «Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի 7-րդ բաժանմունքի իր հիվանդասենյակում , դիտավորությամբ ձեռքով հարվածել է նույն բաժանմունքի բնակիչ Լեոնիդ Մադունցի պարանոցին և կրծքոսկրին` վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Այս մասին [b]SHAMSHYAN.com[/b]-ը տեղեկացավ դատական տեղեկատվական համակարգից: Կատարած հանցագործության համար Ս. Սարգսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քր.օր-ի 118-րդ հոդվածով: Խափանման միջոց ընտրվել է ստորագրությամբ չհեռaնալը: Գործը քննվելու է Մարտունու ընդհանուր իրավասության դատարանում: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը:

Նմանատիպ նյութեր