211652_close_icon
views-count2005 դիտում article-date 19:00 31-07-2015

Նյարդաբանական բաժանմունքում բուժվող զինծառայողները ծեծել են հիվանդներից մեկին

19-ամյա Հարություն Կարապետյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով ԼՂՀ ՊԲ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կոչումով՝ շարքային, ստացիոնար բուժման մեջ գտնվելով ՀՀ ՊՆ N զորամասի նյարդաբանական բաժանմունքում՝ մի խումբ անձանցով ընկերոջ, նույն բաժանմունքում ստացիոնար բուժում ստացող պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային, 20-ամյա Ռ. Դավեյանի հետ միասին ծեծի են ենթարկել նույն բաժանմունքում ստացիոնար բուժում ստացող, շարքային Նարեկ Գրիգորյանին։ Նրանց դեմ քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 359 հդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։ Հարություն Կարապետյանի դեմ խափանման միջոց է ընտրվել է ստորագրությամբ չհեռանալը, իսկ Ռ. Դավեյանի դեմ՝ հրամանատարության հսկողության հանձնելը։ Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը տեղեկացավ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրվաասության դատարանից։ Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը։

Նմանատիպ նյութեր