28147 դիտում
21:44 13-05-2014
«Սխոդկայի» ելքը՝ օրենքով գող օշականցի Գևորիկի հաղթանակն ու քրեական հեղինակությունների որակազրկումը. newsbook.am
Հայաստանի գողականներն օրերս հավաքվել ու կարևորագույն որոշում են կայացրել: «Սխոդկային» մասնակցել են օրենքով գողեր, որոնց կոնսենսուսի արդյունքում թաղային երկու հեղինակություններ, կարելի է ասել, որակազրկվել են, գրում է [url=http://www.newsbook.am/?p=31948&l=am%2Fsxodkayi%20elqy%D5%9D%20orenqov%20gox%20oshakanci%20gevoriki%20haxtanaknvo%D6%82%20qreakan%20hexinakutyunerivorakazrkumy]newsbook.am[/url]-ը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ մամուլն անդրադարձավ «գողական աշխարհի» անցուդարձին՝ տեղեկացնելով, որ կրիմինալ աշխարհում հայտնի օրենքով գող Օշականցի Գևորիկը՝ Գևորգ Մելիքյանը, մարտի վերջին ծեծի է ենթարկվել: Այն ժամանակ թերթերը գրեցին, որ տեղի ունեցածն իր աննախադեպ բնույթով բավականին լուրջ խմորումներ է առաջացրել Հայաստանի կրիմինալ շրջանակներում: Միջադեպի առանցքում նշվել էր միայն Oշականցի Գևորիկի անունը, մինչդեռ գործողների մեջ էին եղել կրիմինալ աշխարհում հեղինակություն համարվող երկու անձնավորություններ՝ Քանաքեռցի Արթուրը՝ հայտնի Տույ մականվամբ և Երրորդ մասից Լյովիկը. տեղեկացրել էր թերթերից «Չորրորդ իշխանություն»-ը:
Օշականցի Գևորիկի, Տույից և Լյովիկի միջև կայացած խոսակցությունն այնքան էր թեժացել, որ վերածվել էր ծեծի. Տույի ու Լյովիկի կողմնակիցները՝ նրանց գլխավորությամբ, ծեծել էին Օշականցու ողջ «անձնակազմին»՝ չխնայելով նաև վերջինիս:
Շուրջ երկու ամիս է` գողական աշխարհում կրքերը չեն հանդարտվում, լարված իրավիճակը, սակայն, մոտ օրերս հանգուցալուծվել է: NewsBook-ի տեղեկություններով` բավականին մարդաշատ «սխոդկա» է տեղի ունեցել՝ օրենքով գողերի մասնակցությամբ, որի ժամանակ արդարացվել է Օշականցի Գևորիկի պահվածքը, իսկ Քանաքեռցի Արթուրը՝ Տույն, ու Երրորդ մասից Լյովիկը որակազրվել են որպես թաղային հեղինակություններ: Ի դեպ, հավաքին այս երկու անձինք չեն մասնակցել, չնայած տեղեկացված և «հրավիրված» են եղել՝ իրենց գործողությունների` այսպես կոչված «ատչոտը» տալու համար: Նրանք այդ օրը Դուբայում են եղել. շրջանառվող խոսակցությունների համաձայն՝ վերջիններս, իմանալով իրենց գլխի գալիքը, պարզապես լքել են Հայաստանը՝ ժամանակավոր կացարան գտնելով Դուբայում:
Մանրամասները՝ [url=http://www.newsbook.am/?p=31948&l=am%2Fsxodkayi%20elqy%D5%9D%20orenqov%20gox%20oshakanci%20gevoriki%20haxtanaknvo%D6%82%20qreakan%20hexinakutyunerivorakazrkumy]newsbook.am[/url]-ում:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
703 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
583 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
397 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը