1021 դիտում
10:50 14-05-2014
Սերժ Սարգսյանն ընդունել է Բեռլինի պետական օպերայի գլխավոր դիրիժոր և տնօրեն Դանիել Բարենբոյմին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է նշանավոր երաժիշտ, Բեռլինի պետական օպերայի գլխավոր դիրիժոր և տնօրեն Դանիել Բարենբոյմին, ով Հայաստանում է «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի շրջանակներում՝ Բեռլինի պետական նվագախմբի այսօր երեկոյան կայանալիք համերգի կապակցությամբ:
Հանրապետության Նախագահը ողջունել է անվանի հյուրին մեր երկրում: Սերժ Սարգսյանը բարձր է գնահատել «Երևանյան հեռանկարներ» փառատոնի նախաձեռնությունը, որի շրջանակներում տարիներ ի վեր սուղ հնարավորություններով մեծ ու կարևոր գործ է արվում, որպեսզի համաշխարհային երաժշտարվեստի մեծագույն վարպետները ներկայանան հայ հանդիսատեսին: Նախագահի խոսքով, մյուս կողմից դա նաև լավ հնարավորություն է՝ հռչակավոր մարդկանց Հայաստանի հետ ծանոթացնելու, հաղորդակից դարձնելու հայ ժողովրդի դարավոր պատմությանն ու մշակույթին, որի շնորհիվ նրանցից շատերը դառնում են հայ ժողովրդի բարեկամը: Նախագահը ողջունել և բարձր է գնահատել նաև Դանիել Բարենբոյմի՝ ականավոր իսրայելացի երաժշտի, ով միաժամանակ Արգենտինայի և Իսրայելի քաղաքացի է, ունի նաև Պաղեստինի պետության և Իսպանիայի պատվո քաղաքացիություն, գործունեությունը մեկ այլ բնագավառում՝ նրա պայքարն աշխարհում խաղաղության և արդարության համար:
Դանիել Բարենբոյմը ևս մեծապես կարևորել է «Երևանյան հեռանկարներ» փառատոնի աշխատանքը, շնորհակալություն հայտնել Նախագահին իր գործունեության նկատմամբ նման գնահատանքի խոսքերի համար: Անվանի երաժիշտն ընդգծել է, թե առաջին անգամ Հայաստան գալով` հատուկ զգացողություն ունի, քանի որ իր կյանքի ընթացքում բազմաթիվ հայերի է հանդիպել աշխարհով մեկ, սակայն նրանց հայրենիքում երբևէ չէր եղել և անկեղծորեն ուրախ է այս հնարավորության համար:
Նմանատիպ նյութեր
835 դիտում
14:55 07-10-2015
Սերժ Սարգսյանն ընդունել է «Ռոսատոմ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Կիրիենկոյին
2608 դիտում
21:01 10-02-2014
«Անուշ» օպերայի անձնակազմը բոյկոտել է և հանդիսատեսին թողել առանց օպերայի
1781 դիտում
15:38 13-12-2016
Նախագահ Սերժ Սարգսյանը ընդունել է Ռուսաստանի Պետական էրմիտաժի գլխավոր տնօրեն Միխայիլ Պիոտրովսկուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
760 դիտում
16:46 14-01-2025
IFC-ի ամենախոշոր գործարքը ՀՀ ֆինանսական հաստատության հետ․ Ամերիաբանկը ներգրավել է 200 միլիոն ԱՄՆ դոլարի վարկ
871 դիտում
15:44 14-01-2025
Հայաշատ Գլենդեյլում, սաստիկ անտառային հրդեհների ֆոնին, արտակարգ իրավիճակի մակարդակը բարձրացվել է 2-րդի