19571 դիտում
10:20 14-05-2014
Ողբերգական դեպք Շիրակի մարզում. Նահապետավան գյուղի «Յայլա» կոչվող տարածքում հայտնաբերվել է տղամարդու հոշոտված դի
Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում Շիրակի մարզի Նահապետավան գյուղում հայտնաբերված հոշոտված տղամարդու մահվան փաստով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ՝ մայիսի 13-ին, Նահապետավան գյուղի ամառանոցի «Յայլա» կոչվող տարածքում նախիրը արածեցնող հովիվը զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ նշված հատվածում մահացած մարդ կա:
Նշված վայր են մեկնել ոստիկանության Արթիկի բաժնի օպերատիվ քննչական խումբը և դատաբժիշկը: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածը տղամարդ է և նրա մարմինն ամբողջովին հոշոտված է եղել գազանների կողմից: Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքներն ու մահացածի ինքնությունը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1858 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)