211652_close_icon
views-count2377 դիտում article-date 11:14 14-05-2014

12-ամյա Կարինեի հիվանդությունից գլուխ չեն հանում․ Առավոտ

«Առավոտ» թերթը գրում է. «Ալումյանների ընտանիքը անցյալ տարվանից անհաջողությունների մեջ է։ Այս ընտանիքը մեկ՝ ամիսներով նախագահականի և ոստիկանության առաջ ցույցեր էր անում, որպեսզի ստանար ընտանիքը կերակրող Մխիթար Ալումյանի՝ տարիներով չվճարված մի քանի միլիոնի հասնող աշխատավարձի հավելավճարները, մեկ էլ՝ երեխան գրկին, մայրը՝ Շուշանիկ Նասիբովան, բուժհիմնարկների դռներն ընկած փորձում է փրկել 12-ամյա երեխայի կյանքը։ Օրերս էլ տիկին Շուշանիկն անճարակությունից՝ նամակով դիմել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին՝ եթե երեխային Հայաստանում բուժօգնություն չտրամադրեն, հրաժարվելու է ՀՀ քաղաքացիությունից։ Նրա խոսքերով՝ օր օրի փոքրիկ Կարինեի առողջական վիճակը վատանում է, երեխայի ձեռքերն ուռչում են, չի կարողանում քայլել, հենակները բռնել, սակայն որևէ բժիշկ չի կարողանում ստույգ ախտորոշել, թե Կարինեի մոտ ինչ հիվանդություն է։ Շուշանիկ Նասիբովան ասում է, որ երեխան տեսողության հետ կապված նույնպես լուրջ խնդիրներ ունի։ Կարինեի աչքերը մեկ անգամ արդեն վիրահատել են, սակայն երեխայի տեսողությունը չի վերականգնվել»։ Մանրամասները կարդացեք այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր