211652_close_icon
views-count1353 դիտում article-date 14:40 14-05-2014

Շտեֆան Ֆյուլեն կմեկնի Ուկրաինա

Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն մայիսի 16֊ից 17֊ը կայցելի Ուկրաինա՝ իշխանությունների հետ հանդիպման համար։ Այս մասին հայտնել է Ուկրաինայում ԵՄ ներկայացուցչության մամուլի գործերի կցորդ Դեվիդ Ստուլիկը։ «Նա Ուկրաինայում կլինի մայիսի 16֊ից 17֊ը»,֊ ասել է Ստուլիկը։ Ըստ նրա խոսքերի՝ Ֆյուլեն մտադիր է հանդիպել նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։

Նմանատիպ նյութեր