211652_close_icon
views-count2004 դիտում article-date 14:37 15-05-2014

BMW-ն նոր M2 կթողարկի

Մրցավազքային M235i Racing մոդլեի հիման վրա BMW Group Design-ի 6 աշխատակիցներ մշակել էին վիրտուալ Vision GT սպորտային մեքենա, որը նախատեսված էր Gran Turismo 6 խաղի համար: Սակայն, չի բացառվում, որ այս աշնանը Vision GT-ն կտեսնենք իրական M2 մոդելում: Մեքենան հագեցած կլինի աէրոդինամիկ թափքով, չափազանց ցածր կախոցով, նոր բամպերներով, սփոյլերով: Սպորտային հզոր մոդելը սովորական հսայելիների փոխարեն կհամալրվի տեսախցիկներով, կտարբերվի BMW M մասնաճյուղի հատուկ գունային գամայով (կարմիր, սպիտակ, կապույտ), երկգույնանի բացառիկ անվասկավառակներով, նոր արտանետման համակարգով: Շքեղ մոդելը ստեղծող մասնագետները պնդում են, որ ածխածնային մանրաթելերից բաղկացած դետալների շնորհիվ մեքենան կկշռի ընդամենը 1 180 կգ, իսկ 3,0 լ ծավալով բենզինային շարժիչը 549 ձիաուժ հազորություն կապահովի: Ներկայացնում ենք ֆոտոշարքը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր