211652_close_icon
views-count4543 դիտում article-date 19:56 05-01-2016

BMW-ն 5-րդ սերիայի 2 նոր էլեկտրամեքենա կթողարկի

Բավարական կոնցեռնը իր պաշտոնական բլոգում հայտնել է 5-րդ սերիայի 530e և 540e էլեկտրամեքենաների թողարկման մասին: Ըստ BMW կոնցեռնի մասնագետների` նոր ավտոմեքենաները հագեցած կլինեն 3-րդ սերիայի BMW 330e-ի շարժիչով, որը կհզորացվի: [b]BMW 530e[/b] մոդելի V4 տուրբո շարժիչը էլեկտրաշարժիչի հետ միասին 280 ձիաուժ հզորություն կապահովի: Միայն էլեկտրաշարժիչով մեքենան առանց վերալիցքավորման կարող է հաղթահարել 35 կմ ճանապարհ, իսկ այդ հատվածում առավելագույն արագությունը կհասնի 120 կմ/ժ-ի: Իսկ 9 աստիճան փոխանցման տուփով [b]BMW 540e[/b] մոդելի V4 բիտուրբո շարժիչը էլեկտրաշարժիչի հետ միասին 326 ձիաուժ հզորություն կապահովի: Միայն էլեկտրաշարժիչով մեքենան առանց վերալիցքավորման կարող է հաղթահարել 30 կմ ճանապարհ, իսկ այդ հատվածում առավելագույն արագությունը նույնպես կհասնի 120 կմ/ժ-ի: Նոր մոդելները վաճառքում կհայտնվեն 2016 թ-ին:

Նմանատիպ նյութեր