211652_close_icon
views-count3895 դիտում article-date 20:01 15-05-2014

Հենրիխ Մխիթարյանը` «Բավարիա» - «Բորուսիա» դիմակայության մասին

Դորտմունդի «Բորուսիա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխթարյանը գերմանական Die Welt պարբերականին տված հարցազրույցի ժամանակ անդարդարձել է նաև «Բավարիա»-ի և «Բորուսիա»-ի դիմակայություններին: [b]- Բունդեսլիգայում «Բավարիա»-ի նկատմամբ տարած հաղթանակը Ձեզ հոգեբանորեն կօգնի՞ ավելի լավ տրամադրվել Գերմանիայի գավաթի եզրափակիչ խաղին:[/b] - Ես այդպես չեմ կարծում, գավաթի եզրափակիչը միանգամայն այլ խաղ է: Մյունխենում տարած հաղթանակից հետո անցել է մեկ ամիս: Այդ ժամանակահատվածում կարող են բազմաթիվ փոփոխություններ եղած լինել: [b]-«Բավարիա»-ն զիջեց «Ռեալ»-ին և դուրս մնաց Չեմպիոնների լիգայից: Կարծքում ե՞ք «Բավարիա»-ն շարունակում է մնալ աշխարհի լավագույն ակումբը:[/b] - Ոչ մի թիմ չի կարող հաղթել բոլոր խաղերում, և աշխարհի լավագույն թիմը նույնպես: Դա վերաբերվում է նաև «Բավարիա»-ին ` չնայած, որ շարունակում է հանդիսանալ աշխարհի լավագույն թիմերից մեկը: [b]- Բունդեսլիգայի մրցաշարային աղյուսակում «Բավարիա»-ն կրկին միավորների մեծ տարբերությամբ գերազանցեց Դորտմունդի «Բորուսիա»-ին, ինչպես նախորդ տարի: Կարծում ե՞ք կպահպանվի այդ իրավիճակը առաջիկա տարիներին: [/b]- Մեր ակումբում շատ աշխատասեր մարդիկ են աշխատում` ակումբի ղեկավարությունից մինչև մարզիչները և խաղացողները: Մենք մտադիր չենք համակերպվել այդ իրավիճակի հետ և ասել, որ «Բավարիա»-ն ուժեղ է մեզանից: Ոչ, մենք մտադիր ենք կրճատել այդ տարբերությունը:

Նմանատիպ նյութեր